Ավելի վաղ դատարանը թույլ չէր տվել Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում։ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշումը։ Դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու միջնորդությունը, որը ներկայացրել էին պաշտպանները։
Ավելի վաղ դատարանը թույլ չէր տվել Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։