Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի․ Պեսկով

Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը aif.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ Երևանում կգերիշխի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը:

«Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ ի դեպ, ՌԴ քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է տալիս Հայաստանի համախառն բյուջեում»,– նշել է նա՝ հավելելով, որ մարդիկ մեծ գումարներ են ուղարկում Հայաստան․ խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print