Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսության բացումն իրականացվել է երկրի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում՝ Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդման, երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման համար:
1lurer.am-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այս քայլն արվել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով:
«Այս որոշման շնորհիվ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք»,- հավելել է նախարարը: