3 ոսկե մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձել են ոսկե մեդալակիր։ Այս մասին  հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Իրենց քաշային կարգերում մրցակցի նկատմամբ առավելության հասնելով՝ փայլուն հաղթանակ են տոնել 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը:

Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան նաև 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print