301 տոննա աշնանացան ցորենի սերմացու՝ Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերին

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի խոցելի փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետևանքով առաջացած մատակարարման շղթայի խաթարումից:

1lurer.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը հրատապ աջակցություն է խնդրել ՊԳԿ-ից՝ օժանդակելու բարձրորակ ցորենի սերմերի ներմուծմանը` ցորենի պաշարների պակասի ռիսկերը մեղմելու նպատակով:

Ծրագրի նպատակն է առավել խոցելի փոքր ֆերմերային տնտեսություններին տրամադրել բարձրորակ ցորենի սերմեր և ցորենի արտադրության մասին անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, երեք մարզերի 1078 անապահով շահառուների կտրամադրվի 301 տոննա աշնանացան ցորենի սերմացու, որոնցից յուրաքանչյուրը մինչև 300 կգ օգնություն ստացել է մինչև հոկտեմբերի 10-ը։

Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ծրագրային շահառուներն ընտրվել են կարիքների մանրամասն գնահատման միջոցով: Ցորենի սորտերի և մթերման քանակի մանրամասն ցուցակներն ու բնութագրերը կազմվել են ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print