Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը 14-րդ րոպեին հասավ հաջողության․ հաշիվը բացեց Էդգար Սևիկյանը։ Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Երկրորդ խաղակեսում Չեխիայի հավաքականը և 74-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Դաշտի տերերը հաղթեցին 2։1 հաշվով։