Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։
Մարտի 27-ին՝ ժամը 10։19-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16 կմ-ին բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ) և Hyundai մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Ա․ Բ․, ծնվ.1990 թ)․ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Hyundai մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Ի․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։