Մարտի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սարո Մարգարյանը, 40-ամյա Հակոբ Մարգարյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մոնթե Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա ազգականին՝ 21-ամյա Հրաչ Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արամազ Հակոբյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալինա Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։