ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է ապրիլի 5-ի ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը

ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ու դրա սպասվող քննարկվելիք հարցերին կամ արդյունքներին։ Լրագրողի հարցին, թե քննարկվելու՞ է Հայաստանին օգնելու միջոցների հարցը, լինեն դրանք քաղաքական, տնտեսական կամ անվտանգային բնույթի, Միլլերը ասել է. 

«Չեմ պատրաստվում այդ մասին մանրամասն խոսել, բացի ասելուց, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր մեր փոխգործակցության նպատակն է՝ խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջեւ տարաձայնությունների հաղթահարման և տեւական խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print