Շինուհայր-Տաթև ճանապարհի կառուցման համար հայտարարվել է մրցույթ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Շուռնուխում առանձնատների կառուցման ծրագրի ավարտի վերջնաժամկետներին․

«Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է, ուստի շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվեն»,- նշել է նա։ Ըստ նախարարի՝ հայտնի է, որ ծրագիրը բավական առաջ է գնացել, և ավարտը տեսանելի է, բայց կոնկրետ ժամկետ չի կարող ասել։

Նախարարն անդրադարձել է Շինուհայր-Տաթև ճանապարհի կառուցմանը։ Ըստ նրա, հայտարարվել է մրցույթ, բայց այդ մրցույթի հետ կապված դատական պրոցես է եղել. «Կարծես հանգուցալուծվել է․ շինարարն արդեն կա, առաջիկայում կֆինանսավորենք, ու ճանապարհն ամբողջովին կհիմնանորոգվի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print