Փոքր արբանյակները կարող են արձակվել 2026-2028 թվականներին, իսկ միկրոարբանյակները՝ 2028-2030 թվականներին:
Հարավկորեացի զինվորականները մտադիր են ձեռք բերել մոտ 60 փոքր արբանյակ և միկրոարբանյակ ու դրանք գործարկել մինչեւ 2030 թվականը՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ ինքնուրույն հետախուզություն իրականացնելու համար: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Սեուլում նախատեսում են ձեռք բերել 10-20 փոքր արբանյակ և մոտ 40 միկրոարբանյակ: Փոքր արբանյակները կարող են արձակվել 2026-2028 թվականներին, իսկ միկրոարբանյակները՝ 2028-2030 թվականներին: