Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր:
Մրցույթին ներկայացվող նյութերը կարող են լինել ցանկացած ժանրով (ռեպորտաժ, հարցազրույց, մասնագիտական վերլուծություն, ակնարկ և այլն) և վերաբերեն Հայաստանի հանքարդյունաբերության՝
Ø Դերին ու նշանակությանը
Ø Խնդիրներին և մարտահրավերներին
Ø Կայուն զարգացման (բնապահպանական, սոցիալական, կառավարչական) խնդիրներին
Ø Օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
Ø Իրական և հնարավոր վտանգներին
Ø Ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործմանը
Մրցույթի չափորոշիչները
Ø Նյութի ներկայացման տեխնիկական որակը․ կառուցվածքը, տեսաձայնային, մուլտիմեդիա գործիքների օգտագործումը
Ø Մասնագիտական չափանիշներ և էթիկա․ հավասարակշռություն, փաստերի ստուգում, ճշգրտություն, բազմակարծություն, նորարարություն, վերլուծական մոտեցում, տեղեկատվության նշանակություն
Մրցույթի պայմանները և վերջնաժամկետը
Մրցույթին պետք է ներկայացվեն 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը։ Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ներկայացող նյութերի քանակական սահմանափակում չկա:
Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ և հավաստագրեր: Յուրաքանչյուր մեդիաձևաչափի համար կսահմանվի մեկ մրցանակ և «Գրան Պրի»՝ անկախ նյութի ձևաչափից: Հատուկ մրցանակ է նախատեսվում նաև ոլորտն ակտիվորեն լուսաբանելու համար:
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել info@miningmetal.am, info@ejc.am հասցեներով։