Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Կապանում ԻԻՀ նորաբաց հյուպատոսությանը՝ մասնավորապես նշելով․
«Կապանում մեր հյուպատոսությունն արդեն իսկ սկսել է իր գործունեությունը։ Սա շատ հստակ դիվանագիտական քայլ է՝ հիմնված երկու երկրների միջև պայմանավորվածության և երկու երկրների ընդհանուր շահերի վրա»,-նշել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Սեպտմբերի 30-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:
Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը, իսկ ՀՀ ԱԳ նախարարը նրան էր հանձնել էկզեկվատուրան: