Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկացնում են՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 123 կմ-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում հակահրդեհային պաշտպանության, անվտանգության և մոնիտորինգի համակարգերի շարունակական ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2022 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։