ԶՊՄԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ Ասվածի վառ ապացույցն այցելուների օրեցօր աճող թիվն է։ Միայն 2023թ․ 460 հյուր է ունեցել կոմբինատը՝ մոտ 300–ով ավելի 2022թ․-ից։ Նրանց մեծ մասը ուսանողներ էին։ Այս անգամ այցելուները Մ․Սեբաստացի կրթահամալիրի սաներն էին, ովքեր շրջեցին ձեռնարկությունում, եղան բաց հանքի տարածքում և ծանոթացան արտադրական գործընթացին։
