Wildberries-ի պահեստի առնվազն 5000 աշխատակից հայտնվել է ոստիկանության հսկողության տակ:
Ռոսգվարդիան և ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում Wildberries-ի՝ մերձմոսկովյան Էլեկտրոստալում գտնվող պահեստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իրավապահները պահեստի աշխատակիցների շրջանում փնտրում են անօրինական ներգաղթյալների: Wildberries-ի պահեստի առնվազն 5000 աշխատակից հայտնվել է ոստիկանության հսկողության տակ:
Նրանց մի մասին թողել են պահեստում, մի մասին հանել են դուրս, որտեղ ստուգում են աշխատանքային արտոնագրերը, կացության թույլտվությունները, զինվորական նույնականացման քարտերը։