Բայց հետո մի քանի տասնյակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ այնտեղ, նույնպես նախընտրեցին Հայաստան գալ Կարմիր Խաչի շնորհիվ։
Մեր տվյալներով՝ այսօր Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Նրանք հաշմանդամ կամ հիվանդ մարդիկ են, որոնք չեն կարող տեղաշարժվել կամ ցանկանում են մնալ իրենց հարազատների շիրիմների մոտ: 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած բռնի գաղթից հետո այնտեղ մնացած արցախցիների թիվն ավելի մեծ էր: Բայց հետո մի քանի տասնյակ արցախցիներ, որոնք որոշել էին մնալ այնտեղ, նույնպես նախընտրեցին Հայաստան գալ Կարմիր Խաչի շնորհիվ», – ասել է Շահրամանյանը: