Վրաստանի Կախեթի շրջանի Մուխրովանի քաղաքում մեկնարկել են «Կովկասի արծիվ-2022» ամենամյա զորավարժությունները, որին մասնակցում են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները․ տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ համատեղ զորավարժությունների նպատակն է բարելավել երեք երկրի համապատասխան ուժերի կարողությունները, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել:
Հավելենք, որ նախորդ տարի «Կովկասի արծիվ» զորավարժություններն անց են կացվել Թուրքիայում։