Հայաստանում 2022թ. հունվար-օգոստոսին արտադրվել է 216,714.7 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17.0%-ով։ Այս մասին տեղեկացնում է B24-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 10.2%-ով և կազմել 6,574.9 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 1.7%-ով և կազմել 15,732.1 տոննա։