Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում մարտի 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում մարտի 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ: