Թափոնների նվազեցումն ու դրանց վերամշակումը աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում դարձել է հիմնախնդիր։ Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում բնության պահպանության կարևորությունը սերմանելու նպատակով Կապանի թիվ 7 ՆՈՒՀ-ը միջոցառմամբ է հանդես եկել։ «Թափոնների շքերթ» նախագծի շրջանակում սաները յուրահատուկ զգեստներով նորաձևության աստղ էին դարձել։
