Եվրամիությունը հրաժարվել է թուրքական Southwind Airlines ավիաընկերությանը Թուրքիայի և ԵՄ երկրների միջև թռիչքներ իրականացնելու թույլտվություն տալ՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Դրա համար իրավական հիմք է ծառայել Ռուսաստանի դեմ 2014 թվականի հուլիսի 31-ի պատժամիջոցային կանոնակարգը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Southwind Airlines-ը չվերթներ է պլանավորել դեպի Բեռլին, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Մյունխեն և Շտուտգարտ, ինչպես նաև հունական Հերակլիոն: