Իտալիայում ակտիվացել է Ստրոմբոլի հրաբուխը, hաղորդում է The Watchers-ը: Լավայի ժայթքման ժամանակ խառնարանի տեռասը մասամբ փլուզվել է, ինչի պատճառով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ժայթքման հետևանքով առաջացել է մոխրի ամպ, որն արագ տարածվել է հյուսիսարևելյան ուղղությամբ: Բացի այդ, հյուսիսային խառնարանի տարածքում լավայի փոքր արտահոսք է տեղի ունեցել: