Քաղցկեղի ախտորոշումից հետո առաջին անգամ Չարլզ III թագավորը մասնակցել է Զատկի` Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում մարտի 31-ին մատուցված արարողություններին :
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Վինձոր ամրոցում մասնակցել է Զատկի ամենամյա արարողությանը:
Սա թագավորի առաջին հայտնվելն էր հասարակության մեջ այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց:
Արարողությանը ներկա էին նաև Էդինբուրգի դուքսն ու դքսուհին և նրանց որդին՝ Ջեյմսը, արքայադուստր Աննան և նրա ամուսինը ՝ Թիմոթի Լոուրենսը, ինչպես նաև Յորքի դուքսն ու դքսուհին:
Ուելսի Արքայադուստրը և նրա ընտանիքը բացակայում էին, քանի որ նա շարունակում է քաղցկեղի բուժումը:
Զատկի քարոզում Քենթերբերիի արքեպիսկոպոսը թագավորին և Քեթրինին մաղթել է ամենայն բարիք և հորդորել ծխականներին աղոթել նրանց համար իրենց բուժման ընթացքում: