ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 54-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 63-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 93-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 22-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 82-րդ, Մարիամ Մկրտչյան` 95-րդ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print