Տիգրան Ուրիխանյանի՝ ավագանու լիազորությունները դադարեցվել են

Մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ին գումարել է արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print