Հյուրանոցը պահանջում է աճուրդն անվավեր ճանաչել։
Դվին հյուրանոցային համալիր ՓԲԸ մարտի 29-ին դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ու պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը 23.02.2024 թ. ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչել: Այս մասին Syunik.tv-ն տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Դվին հյուրանոցային համալիրը պատկանում է Արտակ Թովմասյանին, իսկ ՓԲԸ-ի տնօրենը Ս․ Պետրոսյանն է։
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։