ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտի է համարում կարգավորված պետական սահմանները

Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է և ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան առարկայական պատասխան ստանալ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմանների շրջանակներում․ РБК-ին ասել են ՀԱՊԿ-ում:

«Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է և ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան առարկայական պատասխան ստանալ։ Քանի որ, համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրել են ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է», – ասել են կազմակերպությունում։ Փաստաթուղթը, որին այնտեղ հղում են անում, 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը երկկողմանի կարգավորվել է Հայաստանի և նրա հարևանների միջև»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print