Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 5-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում ապրիլի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ, 5-ին` 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 5-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ: