Հոկտեմբերի 12-14 Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Տեղեկությունը փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ։
Հայաստանի արտաքին գերատեսչության մեկ այլ հաղորդագրությամբ նշվում է, որ Աստանայում կայանալիք այցի շրջանակում Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին նախատեսված է նաև եռայողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։