Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում. ճանապարհն անանցանելի էր

Աշխատանքներին ներգրավված են եղել 45 հոգի և 15 միավոր տեխնիկա։

Մարտի 28–ի երեկոյան Լանջազատ բնակավայրի ոլորաններում տեղի էր ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի դարձել էր անանցանելի։Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Պարեկային ծառայության աշխատակիցները։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին վատ տեսանելիության պատճառով։Մարտի 29-ի առավոտյան աշխատանքները վերսկսել էին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցները։

Պարեկային ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհի սահմանազատման, իսկ փրկարարները և ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները կատարել են վտանգ ներկայացնող ժայռաբեկորների հարկադիր փլուզման և ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի։

Աշխատանքներին ներգրավված են եղել 45 հոգի և 15 միավոր տեխնիկա։

Ճանապարհից հեռացման ենթակա քարերի քանակը կազմել է մոտ 600-700 խորանարդ մետր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print