Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բազմաղբյուր գյուղի 63-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ` ձեռք է բերում և իրացնում լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ:
Տեղեկությունը ճշտելու ընթացքում պարզվեց, որ նա առանց ակցիզի ծխախոտը վերցնում է դստեր ամուսնուց՝ Աշտարակ քաղաքի 41-ամյա բնակչից:Մարտի 20-ի առավոտյան, րոպեների տարբերությամբ, աներն ու փեսան ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:Փեսան ընդունեց, որ ինքն է աներոջը տվել ծխախոտը: Նաև հայտնեց, որ անցած տարվանից սկսած՝ Մեղրիի մաքսատան մոտակայքում անծանոթ անձանցից պարբերաբար, բլոկը 2200-3000 դրամով, գնել է ծխախոտ և վերավաճառել 3-4 հազար դրամով: Ըստ նրա` աներոջը վերջին անգամ երեք օր առաջ տվել էր 80 բլոկ ծխախոտ:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մարտի 22-ին կատարված զննությունների ընթացքում աները ներկայացրել է՝ 70, իսկ փեսան՝ 3 բլոկ անակցիզ ծխախոտ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: