Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։
Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» — «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է տրիբունային եւ խաղաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագած ֆուտբոլասերին։ Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 14 միավոր։
The last player to leave the pitch gave his shirt away to an Armenian fan in the stands: Henrikh Mkhitaryan 👏🇦🇲 pic.twitter.com/bBQwQMuezU
— Lega Serie A (@SerieA_EN) April 1, 2024