Հրդեհի հետևանքով կան զոհեր։
Ստամբուլի կենտրոնում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Մինչ այս հաղորդվում էր 15 զոհի մասին:
«Հրդեհի պատճառն անհայտ է, առաջին հարկում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, բոլոր զոհվածները բանվորներն են, ովքեր վերանորոգում էին գիշերային ակումբը», – ասել է Ստամբուլի նահանգապետը:
Հիշեցնենք՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում 16 հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում հրդեհ էր բռնկվել: Ակումբը փակ է եղել սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։