Համերգն անվճար է, մուտքը՝ գրանցումով։
Տիգրան Համասյանը «Հող ու ջուր» խորագրով բացառիկ համերգային շրջագայությամբ կլինի Սյունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«2024 թվականի ապրիլի 22-ին (երկուշաբթի), ժամը 18։05-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա Տիգրան Համասյանի դաշնամուրային համերգը», – ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ համերգն անվճար է, մուտքը՝ գրանցումով։