Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը «դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Ֆրանսիայում բնակվող թուրքերին կոչ արեց «պայքարել նման դրսեւորումների դեմ»։
Նախ հայկական սփյուռքի մտահոգության պատճառ կարող է լինել միայն Բաքվի ոչ կառուցողական պահվածքը, որը միանշանակ խրախուսվում է Անկարայի կողմից: Բացի այդ, հարց է ծագում, թե ԵՄ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, թուրքերը ի՞նչ միջոցներ կարող են օգտագործել, առավել եւս, որ հայ-ադրբեջանական, հետեւաբար՝ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղում է առաջին հերթին Բաքվի գործողությունների եւ պահվածքի հետեւանքով: Հետեւաբար, եթե Թուրքիային մտահոգում է հայկական սփյուռքի դիրքորոշումը, ապա վերջինս պետք է հորդորի «կրտսեր եղբորը»՝ բանակցությունների ժամանակ փոխել խոսույթը եւ զերծ մնալ սահմանային միջադեպերից ու ագրեսիայից: Միայն այդ դեպքում հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից հայկական սփյուռքը կարող է տեսնել, որ թյուրքական կողմն, իրոք, ցանկանում է հակասությունները լուծել, խաղաղության եւ համագործակցության դարաշրջան բացել տարածաշրջանում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 11․10․2022թ համարում։