Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին. Արմեն Խաչատրյան

Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Նույն կերպ, Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է»,- նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ Երևանը որևէ քարտեզ չի համապատասխանեցնում Բաքվի հետ։

«Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ունի, սահմաններ ունի, մենք դա որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնենք. դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է»,- նշեց ՔՊ-ականը։

Արմեն Խաչատրյանն ասաց, թե գործընթացը սկսվել է ու ամեն ձևով պետք է առաջ տանել։

Լրագրողի դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքեց. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։

Հարցին՝ իսկ Ջերմուկից ե՞րբ են դուրս գալու ադրբեջանցիները ու ինչո՞ւ գործընթացը Ջերմուկից չսկսեց՝ ՔՊ-ականն ասաց. «Երբ կհասնենք Ջերմուկին։ Չուզեցին, ուզեցին Տավուշի չորս գյուղից սկսել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print