2024 թ. հունվարի 18–ին «Լիդիան Արմենիան» իր 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցել էր ՀՀ կառավարությանը։
«Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կա՛մ այս տարեվերջին, կ՛ամ 2025 թ. սկզբին։ Այս մասին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Արդյունքում ոսկու հումքի առումով մեր երկրում որևէ խնդիր չի լինի»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսի 6–ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր: