Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով երեք իրավապահ է սպանվել։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։

«Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են: Ցավոք, մեր երեք մարտիկներ զոհվել են»,- ասել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print