2024թ.-ի հունվարին Հայաստանում գործազուրկների թվաքանակը կազմել է 45.7 հազար մարդ:
2024թ.-ի հունվարին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը ԵԱՏՄ երկրներում կազմել է 786.1 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 11.1%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատուժի 0.8%-ը՝ 2023թ․-ի հունվարի 1%-ի համեմատ։
2024թ.-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գործազուրկների թվաքանակը նվազել է 5.2%-ով՝ կազմելով 45.7 հազար մարդ:
Աղբյուրը՝ Eec.eaeunion.org