Նորացված լոգոտիպը կտեղադրվի ապրանքանիշի ապագա ավտոմեքենաների վրա:
«Automobili Lamborghini» ընկերությունը 20+ տարվա մեջ առաջին անգամ թարմացրել է ընկերության լոգոն: Lamborghini-ի պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նորացված խորհրդանշանը ոգեշնչված է ընկերության նոր ռազմավարությունից և ավելի ճշգրիտ արտացոլում է նրա առաքելությունը․
«Նորացված լոգոտիպը ընկերության ֆիրմային ոճի անբաժանելի մասն է․ այն կտեղադրվի ապրանքանիշի ապագա ավտոմեքենաների վրա։ Դրա հետ մեկտեղ մշակվել է Automobili Lamborghini-ի պաշտոնական տառատեսակը, որն արտացոլում է ապրանքանիշի մեքենաների ոճը։ Այս թարմացումը նշանավորում է ընկերության դիրքավորման նոր փուլը», – ասվում է Lamborghini-ի հայտարարության մեջ։
Automobili Lamborghini ընկերությունը հիմնադրվել է 1963 թվականին, և հիմնադրման օրվանից ընկերության լոգոյի վրա ցուլ է հայտնվել։