Նյու Յորքում փոթորկի ժամանակ հզոր կայծակը հարվածել է Ազատության արձանին։ Արձանը չի տուժել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են քաղաքային զբոսայգիների վարչության մամուլի ծառայությունից։
«Տարվա ընթացքում շատ ու շատ անգամ կայծակը հարվածում է արձանին, շատ լավ հողանցում է արված 4 մալուխով, այնպես որ անընդհատ հարվածում է, բայց չի վնասում։ Նույնիսկ եթե մարդիկ կայծակի պահին եղել են արձանի մեջ, ապա դա անվտանգ է, ոչ ոք չի տուժել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
