Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, տեղեկությունը Factor.am-ին հաստատեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։ Նրա փոխանցմամբ՝ ականի պայթյունից տուժածը պայմանագրային զինծառայող է։ «Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնեց բժշկական կենտրոնի տնօրենը։ Գրիգորյանը նաև հայտնեց, որ զինծառայողը հետագա բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Թեմայի վերաբերյալ չկարողացանք տեղեկություններ ստանալ պաշտպանության նախարարությունից։
Ականի պայթյունից զինծառայող է տուժել, ստորին վերջույթներն ամպուտացվել են. ԲԿ տնօրեն
Home - ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - Ականի պայթյունից զինծառայող է տուժել, ստորին վերջույթներն ամպուտացվել են. ԲԿ տնօրեն