Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից։
Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի Հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։
«Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի Հայկական թաղամասում երեկ տեղի ունեցած միջադեպերով։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում ստատուս քվոն»,- ասված էԵրուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայկական Կովերի պարտեզից ապօրինի տեղահանում էր սկսել՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա: