Պետդեպը կոչ Է արել ՀՀ–ին փորձել համաձայնության գալ Ադրբեջանի հետ

ԱՄՆ–ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը դիտարկում են որպես նոր առևտրային ուղիների բացման առանցքային գործոն:

ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը՝ խոսելով ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Բելգիայի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հանդիպումը նվիրված էր Հայաստանում ընթացող բարեփոխումներին, բայց մենք, իհարկե, կոչ ենք արել Հայաստանին շարունակել ճանապարհը դեպի խաղաղություն և փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ»,– ասել է ամերիկացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ հայ–ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման ապահովման լավագույն միջոցն է: Մասնավորապես, դա թույլ կտա բացել նոր առևտրային ուղիներ Միջերկրական ծովի տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print