Սիսիանը նորընտիր համայնքապետ ունի

Հոկտեմբերի 12-ին Սիսիան համայնքի նորընտիր ավագանու կայացած առաջին նիստով համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանին: Տեղեկությունը փոխանցում է Սիսիանի համայնքապետարանը։

Նորընտիր ավագանին 2 փուլով ընտրեց համայնքի ղեկավար։ Առաջին փուլում իրենց թեկնածություններն առաջադրել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը, սակայն ավագանին այդպես էլ չէր կարողացել ընտրել համայնքի ղեկավար։

Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, շուրջ 1 տարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Արմեն Հակոբջանյանը: Նրա օգտին է քվեարկել նաև  «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը: 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Սիսիանում կայացած ավագանու համամասնական ընտրություններից հետո մասնակից քաղաքական ուժերից ոչ ոք ընտրողների 51 տոկոսը ձայն չէր ապահովել, ուստի համայնքի ղեկավար պիտի ընտրվեր ավագանու կազմից։

21 մանդատներից 8-ը՝«Քաղաքացիական պայմանագիրն» էր ստացել, 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ «Մեկ Հայաստան» ու «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ «Ապրելու երկիրը» բոյկոտել էր հոկտեմբերի 12-ին կայացած նիստը, իսկ ավելի ուշ ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հայտարարել էր, որ վայր են դնում մանդատները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print