ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը զորակցությունն է հայտնել զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: