Այսօր մայրության և գեղեցկության տոնն է

Այսօր մայրության և գեղեցկության տոնն է: 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է ազգային տոնացույցում։ 

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է:

Կույս Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Այսօր բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում, կատարվում է  մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print