Թուրքիայի նախկին արտգործնախարարը նաև վստահեցրել է, որ Ադրբեջանը հավակնություն չունի Հայաստանի հողերի նկատմամբ:
Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում զգուշացրել է Արևմուտքին չհզորացնել Հայաստանը:
«Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա, քան Արևմուտքը փոխանցել է Հայաստանին: Եթե Արևմուտքը պատերազմ հրահրի՝ կրկին հզորացնելով Հայաստանը, ապա Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին»,- ասել է Չավուշօղլուն և հավելել, որ եթե Արևմուտքը ինչ-որ բան տա Հայաստանին, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա։
Թուրքիայի նախկին արտգործնախարարը նաև վստահեցրել է, որ Ադրբեջանը հավակնություն չունի Հայաստանի հողերի նկատմամբ: