2024թ. հունվար-փետրվարին ՀՀ-ու 563-ով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. ԱՎԿ

2024թ-ի հունվար-փետրվարին ՀՀ-ում 563-ով կամ 11.5-ով ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել։ 

Ըստ ԱՎԿ-ի՝ 2024թ-ի հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5 477 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 437-ով պակաս է։ 2023-ի հունվար-փետրվարին ծնվել էր 5 914 երեխա։

Հաշվետու ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 4 914, նախորդ տարի նույն ժամանակ 4 551 էր։

Ըստ այդմ՝ բնական հավելաճը կազմել է 563, նախորդ տարվա՝ 1 363-ի փոխարեն։

Մեռելածինների թիվը եղել է 68: 2023 թվականին այդ թիվը եղել էր 62։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print